ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական խարդախին

10.12.2013 13:48 Խարդախություն
Դեկտեմբերի 7-ին, ժամը  15.00-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1971 թ. ծնված  Արմեն Ե.-ն  և հաղորդում   տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի  Նանսենի փողոցում գտնվող բանկում ոսկյա զարդեր գրավադրելու և իրեն պարտք վերադարձնելու պատրվակով, իր ծանոթ Արթուրը նշված բանկի մոտ իրենից վերցրել է մոտ 10 հատ բարձր հարգի ոսկյա մատանի, բնական կարիքը հոգալու պատրվակով մտել բանկ, այնուհետև դուրս գալով` հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով 2.800 դոլար արժողության ոսկյա մատանիներին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը  1971 թ. ծնված  Արթուր Ս.-ն է, որը դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին,  բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: