Ոստիկանները հայտնաբերեցին նաև թմրամիջոցը իրացնողին
24.11.2012 11:42
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 23-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արտաշատ բաժնի ծառայողները, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով Այգեստան գյուղից բերման են ենթարկել 1946 թ. ծնված Գուրգեն Ե.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթի 1 փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման յուրահատուկ հոտով զանգվածով: Գուրգեն Ե.-ն հայտարարել է, որ թմրամիջոցն իրենն է և այն 7.000 դրամով ձեռք է բերել «Բթո» մականունով ոմն Վարդանից:
Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ «Բթո» մականունով ոմն Վարդանը Այգեստան գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Վարդան Վ.-ն է, որը նույն օրը, ժամը 22.35-ին, բերման է ենթարկվել բաժին: Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: