Ոստիկանները հայտնաբերեցին նաև պայուսակից գողություն կատարողին
Հոկտեմբերի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու պայուսակից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին: Վերջինս խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: