1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով. հանրապետության մի շարք վայրերում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Հունվարի 17-ին, ժամը 09.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի գերեզմանոցների մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի փամփուշտներ կրակելու համար նախատեսված կարճեցված փողով ինքնաշեն սարք, «ՌԿԳ» տիպի հակատանկային նռնակ, նռնականետ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, «ՌՊ-5» տիպի պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 82 և 7.62 մմ տրամաչափի 132 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 12.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Համալիր» կոչվող տարածքում ինքնաձիգ է թողել:
մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ` պահունակով, լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 25 փամփուշտներով: Հայտնաբերվել է նաև նույն տրամաչափի 134 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 10.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Հ. Հարությունյան փողոցում, երկաթբետոնե պանելների մոտ, զենք և զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 504 փամփուշտ, հրանոթի 1 արկ և «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 11.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին` Շատջրեք գյուղին հարակից եկաթգծերի մոտ, քանդված շինության մեջ, պարկով ինքնաձիգ և փամփուշտներ է թողել:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 107 հատ փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 16-ին ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ապարանի հուշահամալիրի պահակակետի հետնամասում ինքնաձիգ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում գտնվող փայտե տնակի հետնամասում հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակի մեջ փաթաթված 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց պահունակի և առանց խզակոթի:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: