1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով. նռնակներ, կրակող սարք և փամփուշտներ են հայտնաբերվել

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով. նռնակներ, կրակող սարք և փամփուշտներ են հայտնաբերվել

Փետրվարի 11-ին, ժամը 14.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքի առաջին հարկում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 5.45 մմ տրամաչափի 31 և 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Երևան-Գյումրի ճանապարհի` Թալին քաղաքի խաչմերուկի մոտ գտնվող սպասասրահի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն կրակող սարք և 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: