Ոստիկանները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխեցին խարդախության մեղադրանքով հետախուզվողի
23.11.2013 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Հրանտ Ա.-ն, որը փետրվարի 22-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հրանտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
Հրանտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: