Ոստիկանները շրջագայության ընթացքում մի քաղաքացու մոտ ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել
08.10.2014 11:43
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Օրերս ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները շրջագայության ընթացքում 1966 թ. ծնված Արթուր Մ.-ի մոտ հայտնաբերել են ապoրինի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: