Ոստիկանները պարզեցին իրողությունը. վայր չէր ընկել
Հուլիսի 10-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի սալջարդ, գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Նարեկ Հ.-ն, որի հայրը հիվանդանոցում հայտնել է, որ որդին վայր է ընկել շենքի բակում:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Նարեկ Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 32 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, նրան վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Հովհաննես Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: