Ոստիկանները պարզեցին իրողությունը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով և դիմային ոսկրերի կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Սամվել Գ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց շենքի մուտքում վայր ընկնելու հետևանքով: Սակայն ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցում գտնվող դպրոցի բակում նրան ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 1993 թ. ծնված Ռոլանդ Ի.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: