Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Նարեկ Մ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է այգում` ցայտաղբյուրից ջուր խմելիս վայր ընկնելու հետևանքով: 
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Իջևանի Թատերական փողոցում գտնվող դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Արշակ Օ.-ն փայտով հարվածել է Նարեկ Մ.-ի գլխին:
Նույն օրը, ժամը 21.00-ին,  Նարեկ Մ.-ի  մորից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արշակ Օ.-ն  ստորագրությամբ հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: