1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները պարզեցին իրողությունը

Մարտի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Էրիկ Խ.-ն և 1993 թ. ծնված Գարիկ Ա.-ն: Նրանք հիվանդանոցում հայտարարել էին, որ Հ. Ներսիսյան փողոցի թիվ 10 շենքի շքամուտքում վայր են ընկել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 5-ին, ժամը 18.00-ին, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 շենքի հարևանությամբ գտնվող նորակառույց ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Խ.-ի, Գարիկ Ա.-ի և 1993 թ. ծնված Սոս Ա.-ի ու վերջինիս երկու ընկերների միջև: Սոս Ա.-ն փայտով մի քանի անգամ հարվածել է Գարիկ Ա.-ի գլխին, իսկ քաշքշուկի ժամանակ Էրիկ Խ.-ն փորձել է բաժանել, որի ընթացքում ձեռքն անկանոն շարժելու հետևանքով դուրս է ընկել տեղից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: