Ոստիկանները պարզեցին պատահարի իրական հանգամանքները
21.06.2013 09:40
ՃՏ պատահարներ
Հունիսի 8-ին, ժամը 00.10-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աշոցք գյուղում դուրս էր եկել երթևեկելի մասից և բախվել բետոնյա պատնեշին: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավտոմեքենայում գտնվող ուղևորը քթի շրջանում ստացել է սալջարդ վնասվածք:
Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: