ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները պարզեցին իրողությունը

Օգոստոսի 6-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք` արյունահոսությամբ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Ռազմիկ Օ.-ն: Վերջինս բժիշկներին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է մետաղյա առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, նրան սուր կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել 1980 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Ռազմիկ Օ.-ին և Գևորգ Հ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: