Ոստիկանները ջրատարում հայտնաբերել են 14 նռնակ` պայթուցիչներով
22.04.2014 12:04
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օրերս ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զինամթերք է թողել Արագածավան գյուղի Այգեգործների գրասենյակի նստավայրի մոտ` ջրատարի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր 14 նռնակ` պայթուցիչներով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: