1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները դեպքից երկու ժամ անց գրպանահատին բերման ենթարկեցին ու հայտնաբերեցին գողոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04.10.2019 13:58 Գողություն

Հոկտեմբերի 3-ի գիշերը մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը։ Հաղորդումից ընդամենը երկու ժամ անց գրպանահատությունը բացահայտվեց։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Նույն օրը ժամը 23․30-ի սահմաններում Երևանի 43-ամյա բնակիչը Հանրապետության հրապարակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների արդյունքում նույնիսկ չէր հասցրել գողոնն իրացնել։ Բջջային հեռախոսը հայտնաբերվել ու վերադարձվել է տուժողին։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: