Ոստիկանները Մոլդովայի Հանրապետության քաղաքացուն տեղափոխեցին Հայաստան
19.10.2018 12:49
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 19-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խմբի կողմից Բուդապեշտ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Վիկտոր Ս.-ն, որը 2016թ. սեպտեմբերի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 38-203 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 34-38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: