Ոստիկանները բացահայտեցին թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը
Հունվարի 23-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 7 հասցեի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, վերջինս թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում 1995 թ. ծնված Էմմա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, անձնագիր, սոցիալական քարտեր, 2 բանկային քարտ և այցեքարտեր:
Արմեն Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: