Ոստիկանները հայտնաբերեցին ավազակության համար հետախուզվողին
26.03.2019 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին և 3-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ, մարտի 25-ին, ժամը 15.20-ին, Երևանի Օդեսայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Գարիկ Հ.-ն, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: