1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված կողոպուտի դեպքերը

27.10.2018 15:14 Կողոպուտ
Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված կողոպուտի դեպքերը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ահազանգել 60-ին մոտ մի կին։ Հայտնում էր, որ ժամը 13.00-ին, Եղբայրության 8 հասցեի մոտ անհայտ անձը քաշել ու ձեռքից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, բանալիներ, 20.000 դրամ:
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր:
Նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաև հոկտեմբերի 15-ին, ժամը 19.10-ին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին փոխանցեցին, որ զանգահարել է 60-ն անց մի կին ու հայտնել, որ ժամը 19.00-ին Նժդեհի 13/2 շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է բանկային քարտ, բնակարանի բանալիներ, 8.000 դրամ և բջջային հեռախոս:
Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին։
Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները պարզեցին, որ կողոպուտները կատարել է 36-ամյա Վլադիմիր Վ․-ն, որը նույն օրը հայտնաբերվել և կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն և ներկայացվել քննչական բաժին։
Դեպքերի նախաքննության շրջանակում Վլադիմիր Վ․-ն ցուցմունք է տվել, որ բացի նշված հանցադրվագներից, հոկտեմբեր ամսվա սկզբին, Եղբայրության փողոցում կողոպտել է մի աղջկա՝ հափշտակելով դրամապանակը։ Հայտնել է նաև, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ին, Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում, կողոպտել է մի կնոջ՝ հափշտակելով դրամապանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: