ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են պատանու դանակահարությունը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի պատռված վերքով Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակից բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի։ Նա հիվանդանոցում հայտնել էր, որ շենքի բակում ընկել է:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ պատանին աջ գոտկային շրջանում ունի կտրած-ծակած արնահոսող վերք, այլ վնասվածքներ, իսկ փոքր կոնքում առկա է հեղուկ:
Պատանին ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը վնասվածքները ստացել է ժամը 16.30-ին՝ Արամ Խաչատրյան փողոցի շենքերի միջնամասում գտնվող խաղահրապարակում վիճաբանության ժամանակ 16-ամյա մի պատանու դանակով հարվածելու հետևանքով։ Բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, կասկածվողը ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: