ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 16.50-ին, 1984  թ. ծնված  Լևոն Մ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի  58 փամփուշտ,  «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, ատրճանակի  պահունակ և հայտնել, որ  զինամթերքը 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ իր հետ բերել է հանգուցյալ հայրը:
 Ներկայացվածն  ուղարկվել է փորձաքննության:
 Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: