Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին
17.02.2021 11:23
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել 19-ամյա Արմեն Մ.-ն, որը Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ (Մարդուն առևանգելու փորձը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: