Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 21-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Արաբկիրի բաժին է ներկայացել 38-ամյա Արտյոմ Ա.-ն, որը 2020 թ. հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Արտյոմ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					