Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 27-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 22-ամյա Արմեն Հ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Արմեն Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					