Ոստիկանների կասկածները հաստատվեցին
10.07.2013 11:18
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հուլիսի 9-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Կ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՏ» ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: