ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների կասկածները հաստատվեցին

Հունվարի 14-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, Չեխովի փողոցի 10 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Հովհաննես Հ.-ին, 1972 թ. ծնված Սարգիս Ա.-ին, 1962 թ. ծնված Գրիգորի Գ.-ին, 1986 թ. ծնված Ալբերտ Մ.-ին և 1968 թ. ծնված Ռոմանոս Բ.-ին:
Բնակարանի զննությամբ` խոհանոցում, հայտնաբերվել են ներարկիչներ` դեղնականաչավուն հեղուկ զանգվածներով, որոնք, ըստ Սարգիս Ա.-ի և Գրիգորի Գ.-ի հայտարարության, «Սոլպադեին» դեղահաբից բենզինի և աղաթթվի միջոցով անջատված թմրամիջոց են, պատրաստել են իրենց և մյուսների օգտագործման  համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: