Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողը ներկայացավ բաժին
15.12.2014 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 06.15-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արման Կ.-ն, որը նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: