Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն ընկերություններից կատարված գողություններ են բացահայտել
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Թումանյան քաղաքի 38-ամյա բնակիչը հրակայուն նյութերի գործարանից վերջին ամիսներին պարբերաբար գողություններ է արել։ Ըստ տեղեկությունների՝ գողություն էր արել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սանահին-Քոբայր միջկայարանային հատվածից։ Տվյալների իսկությունը ստուգելուց հետո Թումանյանի ոստիկանները հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է գողոնի մի մասը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: