Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ
18.07.2013 12:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն կամավոր ներկայացել է ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը ս/թ ապրիլի 1-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: