1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության հերթապահ մասի ծառայողների հերթական սեմինար-պարապմունքը

Ոստիկանության հերթապահ մասի ծառայողների հերթական սեմինար-պարապմունքը
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ոստիկանության հերթապահ մասի ծառայողների հերթական սեմինար-պարապմունքը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Սեմինար-պարապմունքին մասնակցում էին ոստիկանության Երևանի և մարզային վարչությունների շտաբների պետերը, հերթապահ մասերի պետերը, այն աշխատակիցները, որոնք ծառայության բերումով չէին մասնակցել նախորդ սեմինարին:
Վարդան Եղիազարյանը նշեց, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն արդեն իսկ զգալի արդյունքներ են արձանագրել, և գործընթացն աստիճանաբար ընդգրկում է համակարգի բոլոր օղակները՝ հեռանկարում ունենալով ոստիկանական ողջ կառույցն արդիականացնելու խնդիր:
Կարևորելով հերթապահ մասերի աշխատանքը՝ Վարդան Եղիազարյանը նշեց, որ բարեփոխումներն այդ օղակում առաջնահերթություն են, և դրան են ուղղված նաև սեմինարի մասնակիցներին ներկայացվող ուղեցույց-ձեռնարկները, որոնք ընդգրկում են հերթապահ մասի աշխատանքի ողջ շրջանակը, ինչպես և հագեցված են խտասկավառակով, ինչը հնարավորություն է տալիս էլեկտրոնային տարբերակով աշխատել նաև համացանցում:
Վարդան Եղիազարյանը նշեց, որ օրակարգում են ծառայության կառուցվածքային և կազմակերպչական բարեփոխումները, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք լուծում պետք է ստանան այսօր իսկ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդմանը, մարզային ստորաբաժանումների հետ տարվող մեթոդական աշխատանքի խորացմանը, կադրերի ճիշտ ընտրությանը, գործնական պարապմունքների միջոցով հերթապահ մասերի ծառայողների մասնագիտական և անձնային որակների բարձրացմանը, քաղաքացիների հետ աշխատանքի արմատական վերափոխմանը և այլն:
Սեմինարն անցավ մասնակիցների միջև առարկայական հարցուպատասխանի, հերթապահ մասի հիմնախնդիրների գործնական քննարկման աշխատակարգով:
Ամփոփելով սեմինար-պարապմունքը՝ Վարդան Եղիազարյանը մասնակիցներին կրկին հիշեցրեց հերթապահ մասի և իրենց ծառայության նշանակությունը օրինապահության և ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ամրապնդման գործում: