Ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժինների ծառայողները խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերել
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 20.30-ին, Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 47 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Լուսինե Խ.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Մալաթիայի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 4-ին, ժամը 22.30-ին, Երևանի ՀԱԶ Բ-1 թաղամասի թիվ 46 շենքի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: