1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՆԱԿԵՏԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՆԱԿԵՏԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված և հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի:

 Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևս երեք նորակառույց հենակետ  բացվեց ոստիկանության Նոր Նորքի, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում: 
 Նորաբաց հենակետերը  կարևոր քայլ են հանրապետությունում համայնքային ոստիկանության կազմավորման, հասարակության վստահության ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Ոստիկանների անմիջական աշխատանքը համայնքներում կնպաստի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը և փոխվստահության այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, երբ համայնքային ոստիկանը քաղաքացու կողմից կընկալվի ու կգործի որպես ընտանեկան ոստիկան:

 
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է շուրջ 30 հազար բնակչի, և քաղաքացին միշտ կարող է դիմել իր ու համայնքի խնդիրներով,  գործակցության ծրագրերով ու առաջարկներով:
 Մայրաքաղաքում մինչ այս նորամուտը արդեն իսկ գործում էր վեց հենակետ` ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի, Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների սպասարկած տարածքներում:
 Համայնքային ոստիկանության կազմավորումը շարունակվու