ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Տավուշի բաժնում զենք-զինամթերք են հանձնել

Փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, 1980 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահեստատուփ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 25, 7.62 մմ տրամաչափի 9 փամփուշտ, «Կարաբին» հրազենի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ, «ԴՇԿ» գնդացրի 12.7 մմ տրամաչափի փամփուշտ և ինքնաշեն ազդանշանային սարք:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: