Ոստիկանությունը հետաքննում է արձանագրված խախտումների հավաստիությունը
15.02.2013 14:47
Ընտրություններ
Ըստ փետրվարի 14-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացված գրության՝ «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների ամփոփագիրը, որ Ա. Խաչատրյան փողոցի 26/1 հասցեում մարդկանց անձնագրեր են հավաքում, ինչպես նաև կեղծ անձնագրեր են բաժանում:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է հետաքննություն: