Ոստիկանությունը որոնում է գողություն կատարելու մեջ կասկածվողին

2013 թվականի ապրիլի 17-ից մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի մուտք է գործել Երևանի Նորագավիթ թաղամասի 12-րդ փողոցի 3-րդ նրբանցքի մի ավտոտնակ և գաղտնի հափշտակել այնտեղ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը։
Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ։
Տուժողը նշել է, որ հանցագործության կատարման մեջ կասկածում է Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Գրիգոր Հայրապետյանին:
Ովքեր կարող են տեղեկություններ հայտնել Գրիգոր Հայրապետյանի գտնվելու վայրի վերաբերյալ՝ խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի քննչական կամ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։