1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը պարզաբանում է ԶԼՄ-ներում շրջանառվող անճշտությունը

18.02.2013 14:51 Ընտրություններ
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդության 1 նրբանցք 1 շենքի բն. 40 հասցեի սեփականատեր Վալերի Հարությունյանը պարզել է, որ նշված հասցեում հաշվառված են իրեն անծանոթ` Գագիկ Վարդանի Վարդումյանը /ծնված 19.08.1957 թ./ և Հրայր Էդիկի Ավետյանը /ծնված 27.10.1957 թ./:
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Գագիկ Վարդանի Վարդումյանը Աբովյան քաղաքի Երիտասարդական 1-ին նրբ. 1 շենքի բն. 40 հասցեում հաշվառված է դեռևս 17.06.1978թ-ից:  
Բնակելի տարածության սեփականատերերի իրավունքների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որոնք հրապարակվել են նաև www.police.am կայքէջում:
Մասնավորապես` սեփականատերն իրավունք ունի գրավոր դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածությունում հաշվառված և սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի: 
Ինչ վերաբերում է Հրայր Էդիկի Ավետյանին /ծնված 27.10.1957 թ./, ապա վերջինս Աբովյան քաղաքի Երիտասարդական 1-ին նրբ. 1 շենքի բն. 40 հասցեում հաշվառվել է 29.08.2011 թ.-ին հենց հայտարարությունում նշված անձի`  Վալերի Հարությունյանի գրավոր համաձայնության հիման վրա:
Հաշվառման հիմքերը գտնվում են Աբովյանի անձնագրային ծառայությունում:
       
 ՀՀ ոստիկանություն