1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը պարզաբանում է համացանցում զետեղված տեղեկատվությունը

05.05.2013 14:55 Ընտրություններ
www.zham.am համացանցային կայքում տարածված տեղեկատվության համաձայն՝ Աթոյան անցուղի 1, բն. 30 հասցեի բնակիչ Ռոբերտ Ավետիքյանը հայտարարել է, որ իր բնակարանում գրանցված է մի քաղաքացի, ով վերջին 15 տարիներին բնակվում է Մեծ Բրիտանիայում, ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, սակայն վերջինիս տվյալները մշտապես առկա են լինում ընտրացուցակներում: Ըստ քաղաքացու՝ բազմիցս դիմել է ոստիկանություն, սակայն անծանոթ քաղաքացուն իր բնակարանի հաշվառումից հանելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել:
Նույն կայքէջում նշվել է նաև, որ 1931 թ. ծնված Արծրունիկ Մեսրոպյանը մահացել է շուրջ 4 տարի առաջ, սակայն պատկան մարմինները նրա տվյալները համառորեն չեն հանում ընտրացուցակներից:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Ռուբեն Շմավոնի Սարգսյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և  28.10.1996 թ.-ից մինչ օրս հաշվառված է Երևան քաղաքի Աթոյան անցուղի 1 շենքի բն. 30 հասցեում: Ռ. Սարգսյանին նշված հասցեի հաշվառումից հանելու խնդրով Ռոբերտ Գրիգորի Ավետիքյանը Էրեբունու անձնագրային ծառայություն է դիմել միայն 2013 թ. ապրիլի 23-ին (հաշվառումից հանելու վերաբերյալ Ռ. Սարգսյանը նախկինում երբևէ չի դիմել):
ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման 1-ին հավելվածի 13.1 հոդվածի համաձայն՝ անձնագրային ծառայությունը նույն օրը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում հարցում է կատարել դիմումատուի և հաշվառված անձի գույքային իրավունքները պարզելու համար, որի պատասխանը դեռևս չի ստացվել: Ըստ նույն որոշման՝ անձնագրային ծառայությունները իրավասու չեն իրականացնելու հաշվառումից հանելու գործողություններ` առանց անշարժ գույքի կատաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից գրավոր հավաստում ստանալու:
Ինչ վերաբերում է Աթոյան անցուղի 14 շենքի բն. 32 հասցեում հաշվառված Արծունիկ /այլ ոչ թե` Արծրունիկ/ Բարսեղի Մեսրոպյանի մահացած լինելու հայտարարությանը, ապա ըստ հասցեի հարևանությամբ բնակվող անձանց հայտարարությունների՝ Ա. Մեսրոպյանը մի քանի տարի առաջ մահացել է ՀՀ սահմաններից դուրս:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արծունիկ Բարսեղի Մեսրոպյանը մահացել է ՀՀ սահմաններից դուրս, վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ ոստիկանությունում չի ստացվել: Բացի այդ`  ընտրացուցակների ճշգրտման գործընթացի շրջանակներում քաղաքացու մահվան վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել նաև վերջինիս հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից:
Հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:
 
      ՀՀ ոստիկանություն