1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

20.12.2019 16:57 Պաշտոնական

Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների ու ծառայությունների պետեր։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը հանձնարարեց դեկտեմբերի 21-ից անցնել ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ և համատեղ պետք է արվի ամեն ինչ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնականությունն ապահովելու համար։ Անչափահասների գործերով ծառայողներին հանձնարարվեց իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխաներին հակահասարակական արարքներից զերծ պահելու համար՝ պարզաբանելով անչափահասների կողմից տարբեր տեսակի հրագործական իրերի կիրառման վտանգավորությունը։ Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց անհանդուրժող լինել ու ներողամտություն չցուցաբերել օրինախախտ վարորդների նկատմամբ։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտողները պետք է հայտնաբերվեն ու ենթարկվեն վարչական պատասխանատվության։