Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25.11.2014 19:11
Համակարգի լրատու
Նոյեմբերի 25-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը:
«Ուղիղ կապի» ընթացքում բարձրացվեցին տարբեր հարցեր՝ կապված ամանորյա հրավառությունների, երկքաղաքացիության, դատական գործընթացների, համայնքային ոստիկանության գործունեության, ճանապարհային ոստիկանության, քրեական գործերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության գործառույթներին վերաբերող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Այն հարցերի վերաբերյալ, որոնց համար անհրաժեշտ էր լրացուցիչ ուսումնասիրություն, առաջարկվեց ներկայացնել համապատասխան գրավոր դիմում կամ անձամբ այցելել ՀՀ ոստիկանության վարչական շենք՝ ընդունելության: Այն հարցերի մասով, որոնք չէին վերաբերում ՀՀ ոստիկանության անմիջական գործունեությանը, ուղղություն ցույց տրվեց, թե որ մարմիններն են զբաղվում և ինչ կարգով կարելի է դիմել:
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: «Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: