Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ երկու դանակ է հայտնաբերվել
12.11.2013 11:07
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Նոյեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունք նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 92 հասցեի մոտից, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1992 թ. ծնված Գոռ Հ.-ն և 1989 թ. ծնված Վալերիկ Հ.-ն, որտեղ վերջինիս մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 2 դանակ. 1-ի ընդհանուր երկարությունը` 45 սմ, շեղբը` 30 սմ, 2-րդը` գաղտնի փականով` ընդհանուր երկարությունը 21.5 սմ, շեղբը` 9.5 սմ:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: