Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ արծաթագույն «Օպել»-ը հարվածել է իրեն
01.04.2015 10:31
ՃՏ պատահարներ
Մարտի 31-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1947 թ. ծնված Լևոն Մ.-ն և հայտնել, որ Մալաթիա թաղամասի տոնավաճառի դիմաց արծաթագույն «Օպել»-ը հարվածել է իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ ժամը 15.30-ին Րաֆֆու փողոցի թիվ 10 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է Լևոն Մ.-ին:
Վերջինս բուժօգնության չի դիմել և հրաժարվել է հաղորդում տալուց:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: