Ոստիկանություն է ներկայացել կամավոր
12.08.2015 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 11-ին, ժամը 17.40-ին, բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Պետրոս Հ.-ն, որը 2005 թ. հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի /հանցագործության մասին չհայտնելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: