Խուլիգանության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
07.11.2019 13:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 6-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 48-ամյա Արթուր Կ.-ն, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: