Ոստիկանություն զանգահարած քաղաքացին զենք-զինամթերքը թողել էր կաթսայատան մոտ
05.11.2014 09:50
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն օպեատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 9 շենքի հետնամասում` կաթսայատան մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով հրացան, 2 նռնակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 71 փամփուշտ, նռնակի պայթուցիչ և անհայտ տիպի պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: