Երևանի Մոսկովյան և Մոլդովական փողոցներից՝ ոստիկանություն
Ապրիլի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 30 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Օնիկ Ս.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արթուր Դ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: