Ոսկու հանք էր գնացել հանքանյութ գողանալու, վերամշակելու և ոսկի ստանալու
09.05.2015 11:16
Գողություն
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները մայիսի 8-ին, ժամը 15.10-ին, Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Գ.-ին:
Վերջինս հայտնել է, որ նշված հանքախորշ էր գնացել հանքանյութ գողանալու, վերամշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: