Որսագողության մեղադրանքով հետախուզվում էր Կամչատկայի ոստիկանության կողմից
24.06.2023 13:23
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Սանասար Հ.-ին, որը 2021 թ. մարտի 19-ից որսագողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կամչատկայի երկրամասի ոստիկանության կողմից։
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: