ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որսի ժամանակ տղամարդ է մահացել

Որսի ժամանակ տղամարդ է մահացել

Հունվարի 6-ին՝ 12:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել Իջևանի բնակիչ, 55-ամյա Կառլեն Մարկոսյանի դին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի ծառայողների և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ մահացած տղամարդը եղբոր, եղբոր որդիների և Իջևանի բնակիչ 21-ամյա Սեյրան Մատինյանի հետ հունվարի 6-ին ապօրինի որսով են զբաղվել Իջևանի Աղայա կոչվող անտառամասում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:
Իրավապահների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Սեյրան Մատինյանը հունվարի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին: Նա ոստիկանություն է ներկայացրել իր որսորդական հրացանն ու հայտնել, որ որսի ժամանակ այն պատահաբար կրակվել է, որի հետևանքով էլ Կառլեն Մարկոսյանը վիրավորվել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ս. Մատինյանը ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: