ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որսորդական հրացան, «Չերյոմուխա» նռնակ և փամփուշտներ՝ «Սիրո արահետ» այգում

Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Խանջյան փողոցի «Սիրո արահետ» այգում, Լազարյանի արձանի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ առկա էր 12 մմ տրամաչափի «ԻԺ-18» տիպի կարճեցված փողով և կտրած խզակոթով որսորդական հրացան, «Չերյոմուխա» տեսակի նռնակ և 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: