Որսորդական հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ և փամփուշտներ
29.10.2014 10:03
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Արտավազդ Օ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 56, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 7, «Դեշեկայի» 12.7 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: